հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները դադարեցվել են. ով կփոխարինի նրան

Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները դադարեցվել են. ով կփոխարինի նրան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։

 

  • Կիսվել: