ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կյանքից հեռացել է Վիսագինաս քաղաքի հայ համայնքի ղեկավարը

Կյանքից հեռացել է Վիսագինաս քաղաքի հայ համայնքի ղեկավարը

Կյանքից հեռացել է Վիսագինաս քաղաքի հայ համայնքի ղեկավար Բարդուխ Ամիրյանը։  Այս մասին տեղեկացնում է դեսպան Տիգրան Մկրտչյանը։։

"Սրտի կսկիծով տեղեկացա, որ մեզանից անժամանակ հեռացել է Լիտվայի Վիսագինաս քաղաքի հայ համայնքի ղեկավար Բարդուխ Ամիրյանը: Մեր սիրելի Բարդուխը հայ ժողովրդի այն անձնվեր զավակներից էր, որ անկախ բնակության վայրից մշտապես գործել ու արարել է հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի՝ բոլոր հնարավոր միջոցներով սատարելով նաև Լիտվայում ՀՀ դեսպանությանը:
Նրա գործունեությունն իր պտուղներով դեռ շատ երկար է հիշվելու լիտվահայության շրջանում: Վառ անհատականության նրա բացառիկ դրական որակները, մարդկային եզակի հատկանիշները հավերժ մնալու են իր ընկերների, հարազատների և բարեկամների հուշերում։
Խորին ցավակցությունս եմ հայտնում Բարդուխ Ամիրյանի ընտանիքին ու ողջ լիտվահայությանը:
Հանգչեք խաղաղությամբ, պարոն Ամիրյանը",- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: