չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկ Արարատ Սահակյանը

Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկ Արարատ Սահակյանը

Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկ Արարատ Բագրատի Սահակյանը: Վիրաբույժ-պրոկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արարատ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 1-ին ժամը 18:00-ին Նորք-Մարաշ Սբ. Աստվածածին եկեղեցում (հասցե ք. Երևան, Արմենակյան 225), իսկ հուղարկավորությունը Կողբ գյուղի գերեզմանատանը հունվարի 2-ին ժամը 12:00-ին:

Արարատ Սահակյանը երկար տարիներ աշխատել է վիրաբույժ-պրոկտոլոգ Պրոկտոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում, ներկայիս`«Իզմիրլյան» Բժշկական կենտրոնում։ Եղել է Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ պրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ։

  • Կիսվել: