շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում հայերի առկայության առնչությամբ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ կառույցների հետ. ԱԳՆ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում հայերի առկայության առնչությամբ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ կառույցների հետ. ԱԳՆ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան կառույցների հետ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիների և հայերի շրջանում հնարավոր զոհերի և տուժածների հարցով: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից․

«Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավմամբ ստուգվում է ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությունը։ Պաշտոնական հաստատման առկայության դեպքում կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ  Իսրայելյան Լիլիթը կորել է ահաբեկչությունից հետո։ Հաղորդվում էր, որ իր ամուսնուն մահացած են գտել Կրոկուսում, իսկ Լիլիթը անհետացել է։

  • Կիսվել: