կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կրեմլում հույս ունեն, որ Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում

Կրեմլում հույս ունեն, որ Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հաջորդ շաբաթ մենք իսկապես զբաղվելու ենք եվրասիական ինտեգրման հարցերով։ Կլինի և Եվրասիական տնտեսական համաժողով, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ Մոսկվայում։ Եվ մենք ակնկալում ենք, որ և Նախագահ Ալիևը, և վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում։ Հնարավոր շփումների վերաբերյալ մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով մայիսի 25-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության մասին հարցին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: