ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն ազդում մարդու վերարտադրողական առողջության վրա․ Նախարար

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն ազդում մարդու վերարտադրողական առողջության վրա․ Նախարար

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն կարող ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա։  Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին որևէ գիտական հաստատված փաստ չկա, որ պատվաստումները, մասնավարապես, կորոնավիրուսի դեմ պատվաստումները ազդում են մարդու վերարտադրողական առողջության վրա»։

Նախարարը նշեց, որ շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում։

«Հղիները պատվաստվում են, քանի որ «դելտա» շտամը յուրահատկություն ավելացրեց. եթե նախկինում հղիների մոտ նկատում էինք թեթև ընթացք, ցավոք սրտի, այդ տենդենցը չի պահպանվում, այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ», – ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է 244 հազար 374 քաղաքացի, երկրորդ դեղաչափ ստացել է 133 հազար 31 քաղաքացի։

  • Կիսվել: