կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կոնջորյանն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Կոնջորյանն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները: Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը խորհրդարանական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից են:

  • Կիսվել: