հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կողմերը պետք է վերսկսեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները. ՆԱՏՕ

Կողմերը պետք է վերսկսեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Այս մասին ասվում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարության մեջ ։

"Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի ։ Կողմերը պետք է վերսկսեն խաղաղ կարգավորման բանակցությունները։ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին", - ընդգծել է Ապատուրայը ։

  • Կիսվել: