երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կկտրենք բոլորի կեղտոտ թաթիկները. Փաշինյանը՝ Ծառուկյանի, Հայկ Մարությանի և շեյխերի մասին

Կկտրենք բոլորի կեղտոտ թաթիկները. Փաշինյանը՝ Ծառուկյանի, Հայկ Մարությանի և շեյխերի մասին

Թող որեւէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած ներդրումներին, որոնք եղել են ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ:

«Երբ ԲՀԿ խմբակցությունն սկսել է բողոքել ներդրումային միջավայրից, ժամանակագրորեն, դա համընկել է այն բանի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: Ես ուզում եմ ասել, որ «Հյուսիս-Հարավ» պրոյեկտը շատ նպաստավոր ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են ՀՀ էդ նախագիծը որպես կթու կով եւ կթել են, ով հասել է: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ, եւ շարունակելու ենք կտրել:

Թող որեւէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները: Սա ի գիտություն»,- նշել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: