Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է. Առաքելյան
Ադրբեջանին հանձնվող՝ դեպի Վրաստան գնացող, Կիրանց գյուղում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մոտավորապես այդքան է կառավարության նիստերի դահլիճի դռան և ճանապարհը կառուցող Գնել Սանոսյանի աթոռի հեռավորությունը»,-նշել է նա։