երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Nissan Teana-ն ու Nissan Sentra-ն, կա վիրավոր (տեսանյութ)

Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Nissan Teana-ն ու Nissan Sentra-ն, կա վիրավոր (տեսանյութ)

Երեւանում, այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել, ժամը 08։30-ի սահմաններում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: