երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Խոսքս գետնով չտաս». Ավինյանը քարոզարշավի ժամանակ հանձնարարականներ է տալիս պաշտոնյային

«Խոսքս գետնով չտաս». Ավինյանը քարոզարշավի ժամանակ հանձնարարականներ է տալիս պաշտոնյային

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանում քարոզարշավի ժամանակ հեռախոսով տրանսպորտի հետ կապված հանձնարարություններ է տալիս քաղաքապետարանի պաշտոնյաներին, ըստ էության, չարաշահելով վարչական ռեսուրսը:

 

Նրան փոխանցում են հեռախոսը՝ ասելով, որ զանգահարել է Վազգենը (ամենայն հավանականությամբ խոսքը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի մասին է-խմբ»):

 

Ավինյանը վերցնելով հռախոսը, ասում է. «Վազգեն ջան, մենք հիմա Արարատյան զանգվածում ենք, այստեղ տրանսպորտի հարցը սուր է: «Գազելներից» ենք դրել երկու հատ եւ ենթադրում եմ՝ իրենց քանակի պակասությունը նաեւ ստեղծում է խնդիր մարդկանց համար: Մենք ունե՞նք տարբերակ, թեկուզ 30 հատը բերելուց հետո ինչ-որ բան դիտարկել:

Բայց հաշվի առ, որ ես նաեւ Սարի թաղում եմ մարդկանց խոստացել, որ «Պազիկը» պետք է փոխենք: Քանի՞ նոր գիծ ենք կարողանում ստեղծել:

Մեկ էլ մի տրանսպորտ Դավիթ Բեկով է պետք լինելու գնա՝ Էրեբունիից մինչեւ Մասիվ: Վսյո, դե ես էստեղ ժողովրդին հստակ ասում եմ, խոսքս գետնով չտաս, Վազգեն»:

  • Կիսվել: