հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Խորհրդային Հայաստանի տարածքներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին. սահմանազատման արդյունքում մենք այդ հարցն ամբողջությամբ լուծելու ենք. Փաշինյան

Խորհրդային Հայաստանի տարածքներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին. սահմանազատման արդյունքում մենք այդ հարցն ամբողջությամբ լուծելու ենք. Փաշինյան

Հիշում եք՝ ինչ իրադարձություններ եղան, ինչ լարվածություն էր Ջերմուկում 2022 թվականին, բիզնեսը գրեթե զրոյացվեց, բայց մենք կարողացանք դա հաղթահարել: Այս մասին այսօր նախընտրական քարոզչության ժամանակ Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2022 թ. Ադրբեջանի հարձակման և Ջերմուկի պատերազմի մասին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և օկուպացված տարածքներ:

Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին:

«Մենք սահմանզատման արդյունքներով մեր երկրի բոլոր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք: էդ հարցը դե յուրե լուծված ա, դե ֆակտո՝ գործնական սահմանազատման, սահմանագծման արդյունքում կլուծվի:

Խորհրդային Հայաստանի տարածքներն ամբողջությամբ պատկանում են Հայաստանին. սահմանազատման արդյունքում մենք էդ հարցը ամբողջությամբ լուծելու ենք, նույնը հայելային Ադրբեջանի դեպքում, այսինքն՝ գիծը պետք է անցնի այնպես, ինչպես Խորհրդային Միության ժամանակ ա էդ գիծն անցել»,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: