շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խորհրդարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական պաշտոն դարձնող ԼՀԿ նախագիծը

Խորհրդարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական պաշտոն դարձնող ԼՀԿ նախագիծը

Խորհրդարանն այսօր մերժեց ԼՀԿ խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նախագիծը, որով առաջարկվում էր ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն չընդունվեց 15 կողմ, 94 դեմ, ձայներով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նկատեց, որ իրենք նախագծի այս տարբերակին դեմ են քվեարկելու, որպեսզի հնարավորություն տան հեղինակներին առաջարկներ ներկայացնելու:

 

  • Կիսվել: