հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենքներ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենքներ

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել, հայտնում են ԱԺ-ի ֆեյսբուքյան էջում՝ նշելով արձանագրված հիմնական դրույթները.

՛՛Կնախատեսվեն իրավական հիմքեր խնդրո առարկա դեպքերում ակցիզային հարկերի գումարները վերադարձնելու համար

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում նոր մոտեցումներ կլինեն

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ

Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն. պատգամավորներն առաջարկում են փոխել ԸՕ կարգավորումները

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենքներ՛՛,-ասված է Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ այսօր ԱԺ պատգամավորները երկու ընթերցմամբ հավանություն տվեցին ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին օրենքին։

Պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ;

ՀՀ ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ;

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մասնավորապես, հայտարարեց, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրենսդրական փոփոխությունները, ըստ էության, առաջարկում են ԱԱԾ-ին հնարավորություն տալ ոչնչացնել արխիվային փաստաթղթերը՝ նախքան դրանց գաղտնազերծումը։ Նա հիշեցրեց, որ գործող նորմերով ԱԱԾ-ն կարող է միայն գաղտնազերծել փաստաթղթերը։

Իսկ այժմ ԱԱԾ-ն կարող է ոչնչացնել դրանք նախքան գաղտազերծումը։

Օրենսդրական նախաձեռնության մեջ նոր ձեւակերպում է գրված՝ «գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

Նախագիծը ներկայացնող ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նշված խնդիրը կարգավորվել է դեռեւս 1996 թվականին «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով: Այն նախատեսում է ոչնչացման ենթակա նյութերի պահպանման ժամկետները։ Սիմոնյանը մեջբերեց նաեւ կառավարության՝ 2002 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ Այնտեղ, մասնավորապես, նախատեսված է պետական արխիվին հանձնելու կամ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող գաղտնազերծված փաստաթղթերի ոչնչացման կարգը, որոնց պահպանման ժամկետը լրացել է։

  • Կիսվել: