կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց  պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 53 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը մանրամասնեց, թե ինչին է ուղղված օրենքի նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելու, առանց մարդկանց շրջանակն ընդլայնելու հնարավորություն տալ մեր մի քանի տասնյակ հազար համաքաղաքացիներին, որոնք աշխատում են պետական համակարգում, սոցփաթեթի գումարները կարողանալ ուղղել նաև ուսման վարձերը վճարելու և մարզասրահներից օգտվելու ծառայությունների վրա»,- ասաց Թունյանը:

Օրենքի փոփոխությունից չեն օգտվելու ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, ՀՀ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները:

  • Կիսվել: