երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խոնարհվում ենք բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը․ Ավինյան

Խոնարհվում ենք բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը․ Ավինյան

ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Արցախի Անկախության տոնը։ Ուղերձում ասվում է․

«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:

29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում:

Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը:

Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը»։

  • Կիսվել: