չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր կոնկրետ աշխատել են իմ ու Պետրոսյան Գևորգի դեմ. Զոհրաբյանը` ԲՀԿ-ից դուրս գալու մասին

Խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր կոնկրետ աշխատել են իմ ու Պետրոսյան Գևորգի դեմ. Զոհրաբյանը` ԲՀԿ-ից դուրս գալու մասին

Այո, խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր կոնկրետ աշխատել են իմ ու Պետրոսյան Գևորգի դեմ: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԱԺ ԲՀԿ- ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խոսելով կուսակցությունից դուրս գալու մասին։

Զոհրաբյանը նշեց, որ շնորհակալ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որ վերջինս իրեն հնարավորություն տվեց քաղաքական ասպարեզ մտնելու.

«Նրանք ամենակեղտոտ ստերով ֆեյսբուքում կազմակերպում էին, գրում էին կեղտոտ նյութեր, տանում էին պարոն Ծառուկյանին ներկայացնում էին որպես հասարակության կարծիք մեր մասին»,-ասաց նա:

Զոհրաբյանի խոսքերով, ինքը գիտեր, որ ԲՀԿ-ն նվազագույն տոկոսներ է ստանալու, սակայն իր համար կանխատեսելի չի եղել, որ կուսակցությունը չի անցնի խորհրդարան.

«Երբ պարոն Ծառուկյանը սոցիոլոգիական հարցումներ էր պատվիրում, ես գիտեմ, թե երիտասարդներից ովքեր էին տանում ներկայացնում 27-28 տոկոսի մասին տեղեկությունները:

Ես գիտեմ պատգամավորության թեկնածուներ, որոնք առաջին տասնյակում էին, որ գնում էին մարզեր, տեսնում էին խնդիրը, երբ նրանց ասում էին՝ գնացեք Ծառուկյանին ասեք, նրանք ասում էին՝ մեզ պե՞տք է, միևնույնն է մենք առաջին հնգյակում ենք, անցած ենք:

Իրենք արդեն քարոզարշավից առաջ հետաքրքրված էին միայն մանդատով, մնացածը չէին հետաքրքրում: Պարոն Ծառուկյանին կոմֆորտ սուտ էին մատուցում: Նրանցից մեկն ինձ ասում էր, որ Ծառուկյանին պետք չէ ասել ճշմարտությունը, պետք է ասել կոմֆորտ սուտը»։

  • Կիսվել: