երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Խաղաղության կարելի է հասնել տարածաշրջանում հարաբերությունները փոխելով․ Փաշինյան

Խաղաղության կարելի է հասնել տարածաշրջանում հարաբերությունները փոխելով․ Փաշինյան

Խաղաղություն հնարավոր չէ ստանալ մուրալով, խաղաղություն վաստակում են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության կարելի է հասնել դիտանկյունները փոխելով, իրադրությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը, նշանակությունը, տեսանելիությունը միջազգային ասպարեզում բարձրացնելով, և իհարկե, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։

Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորելով, և զարգացնել մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: