չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը աճել է 256 տոկոսով․ Վարչապետ

Կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը աճել է 256 տոկոսով․ Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական ակտիվության նոր տվյլաներ է հրապարակել։ Մասնավորապես, ըստ նրա հրապարակման կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։ Գրառման մեջ ասվում է․
 
«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:
Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:
 
Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:
Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»:

  • Կիսվել: