երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կազմակերպությունում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, Հայաստանը եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կազմակերպությունում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, Հայաստանը եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ Այս մասին Международная жизнь ամսագրում հրապարակված իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Ըստ նրա՝ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակամարտությունը դարձել են ամենախնդրահարույցը։

«Հարավային Կովկասում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակի, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի առնչությամբ, պետք է նշել, որ կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջնական մասում Երեւանը խնդրել է օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ կապված Բաքվի հետ առաջիկա խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,-նշել է Տասմագամբետովը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: