երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի նիստը

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի նիստը

Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի  երրորդ առցանց նիստը: 

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ 

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։

Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան   Լին Թրեյսին։

Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցները:

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև  ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով:

  • Կիսվել: