կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձավճար չեն մուծի․ Փաշինյան

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձավճար չեն մուծի․ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: Փաշինյանն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այգեգործական աշխատանքը կարող է ավելի հեշտ իրականացվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և բերքի արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է: Եվ մենք այսօր ասում ենք հետևյալը. այն տնտեսություններից, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի ջրի փող չենք ուզելու»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց` Կառավարությունը ներկայումս գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը աջակցելու համար:

  • Կիսվել: