շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ։

«Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ նախնական համաձայնագիրը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև չլուծված հարցերը երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու համար՝ նպատակ ունենալով ապահովելու երկու երկրների շահերը և երկու ժողովուրդների զարգացման ու բարգավաճման ձգտումները»,- ասված է Կատարի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ընդգծվել է Կատարի աջակցությունը տարածաշրջանի անվտանգության, կայունության և խաղաղության վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերին:

  • Կիսվել: