կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այդ ծրագիրը. Փաշինյանը՝ ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին

Կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այդ ծրագիրը. Փաշինյանը՝ ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին

Ես կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այդ ծրագիրը, սակայն, քանի որ կոնկրետություն չկա մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք, և երբ ունենաք հիմնավոր տեղեկություն, որ համաձայնեցված է այս կամ այն միջազգային սուբյեկտի հետ, նաև պետք է մեր ժողովրդին բաց ու հրապարակային ասենք: Այս մասին ասյօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրսեից քաղաքականության և քայլերի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այդպիսի բան անել․

«Այո, Ադրբեջանն ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ու նրա ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամենուր տարածվի, այդ թվում՝ խորհրդարանական խողովակներով: Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը ցանկացել է ուժի միջոցով միջանցք բացել Հայաստանի տարածքով:

Գուցե մեր ժողովրդին ասենք նաև, թե ինչ իրադարձություններ են եղել վերջին 10 տարում։ Ի վերջո շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ԼՂ հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում: Ես բավականին շատ տեղեկատվություն եմ տվել: Ցանկացած մարդ, ով ուզում է վերլուծել, ամբողջ պատկերը կգծագրի ու որևէ հարց չի առաջանա իր մոտ»:

 

  • Կիսվել: