Կարծում եմ՝ Ադրբեջան-ԼՂ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել. Փաշինյանը՝ Մակրոնին
Այսօր, ինչպես արդեն հայտնել էինք, Փարիզում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանիդպման ժամանակն Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել՛՛:
Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: