կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ. վարչապետ

Կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի նախօրեին պատասխանել է հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի-ին: Նա ասել է, որ երկրում խորհրդարանի արտահերթ ընտրությունները կանցկացնեն այնպես, որ բողոքարկելու առիթ չլինի:

Ըստ վարչապետի՝ 2018-ի դեկտեմբերին անցկացված ընտրությունները ՛՛բացառիկ էին նրանով, որ 1996-ից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում՛՛:

Փաշինյանը նշել է. ՛՛Մեզ հաջողվեց ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ ու արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները: Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով:

Համոզված եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ՛՛:

  • Կիսվել: