ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել. Հրանտ Բագրատյան

Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել. Հրանտ Բագրատյան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (+ պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Բան չեմ հասկանում։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահները (+ պակիստանի խորհրդարանի նախագահը), իսկ այսօր էլ Թուրքիայի առևտրի փոխնախարարը խոսում են շուտով Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջանցք տրամադրելու մասին։ Մերոնք այդպես էլ ոչինչ չեն ասում։ Չէ, ասենք թե իբր առարկում են. թե բա գիտեք նման բանակցություններ մենք չենք վարում։ Է միգուցե դուք չեք վարում ուրիշնե՞րն են դա անում։ Այսօր էլ այդ փոխնախարարի ասածի վրա ի՞նչու էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյան չի ասում, որ նման բան չկա։ Հասկանու՞մ եք ի՞նչ է միջանցքը։ Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել»։

 

  • Կիսվել: