հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կարևորվել են Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացման միտումները

Կարևորվել են Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացման միտումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման միտումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

 

  • Կիսվել: