երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի թեմային

Կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի թեմային

Սա փորձ է Հայաստանը հետ գլորել այլ տրամաբանության մեջ: Անդրադառնալով Ամուլսարի թեմային՝ այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը:

Հարաբերությունների այս ձեւը բացարձակապես անընդունելի է: Սա փորձ է Հայաստանը հետ գլորել այլ տրամաբանության մեջ»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:

  • Կիսվել: