երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը լինելու է բավականին հավակնոտ՝ շարունակաբար ավելացնելով գիտության ֆինանսավորումը. Ավինյան

Կառավարությունը լինելու է բավականին հավակնոտ՝ շարունակաբար ավելացնելով գիտության ֆինանսավորումը. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ Կառավարությունն այսօր որոշեց ավելացնել գիտության ֆինանսավորումը 2 մլրդ 784 մլն դրամով:

«Սա ցույց է տալիս Կառավարության հանձնառությունը՝ հզոր գիտություն ունենալու և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու հարցում:
 
Համոզված եմ, որ ուժեղ պետության կառուցումը կարող է տեղի ունենալ միայն գիտության զարգացման միջոցով:
 
Այստեղ Կառավարությունը լինելու է բավականին հավակնոտ՝ շարունակաբար ավելացնելով գիտության ֆինանսավորումը և հատկապես ուշադրություն դարձնելով գիտնականներին արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ տրամադրելուն»,- գրել է ՀՀ փոխվարչապետը:

 

  • Կիսվել: