Կառավարությունը ֆինանսական միջոցներ կտրամադրի 6 ճանապարհահատվածներ հիմնանորոգելու համար
Կառավարությունը ֆինանսական միջոցներ կտրամադրի 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
2021 թվականի համար նախատեսված է հիմնանորոգել Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման (երկու հատված), Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (երկու հատված), Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի, Իսահակյան-Գյումրի-Մ-7 ավտոճանապարհները:
Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 51.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհները` 37.3 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհները` 13.8 կմ:


