չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը բանակցում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ․ Փոխնախարար

Կառավարությունը բանակցում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ․ Փոխնախարար

Հայաստանի կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով, այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

«Այժմ կան չարտերային թռիչքներ, և կառավարությունը բանակցում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելուն, ապա դա պայմանավորված է միայն համաճարակային իրադրությամբ։ Բարեբախտաբար համաճարակային իրադրությունը մեր երկրում գնալով բարելավում է, ուստի բանակցություններ են տարվում այդ երկրների հետ, որպեսզի թողնեն մեր քաղաքացիներին մուտք գործել այդ երկիր», -հայտարարեց փոնախարարը։

  • Կիսվել: