կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունն էլի կպավ պետական սիմվոլներին. «Հրապարակ»

Կառավարությունն էլի կպավ պետական սիմվոլներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն էլի գնաց-եկավ, կպավ պետական սիմվոլներին, այս անգամ՝ ՀՀ պետական դրոշին։ Մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել եւ սահմանել, որ բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի մեծ դրոշ բարձրացնել, ապա պետք է դիմեն ԱԳՆ եւ համապատասխանեցնեն պետական արարողակարգի ծառայության հետ։

Որպես հիմնավորում՝ ԱԳՆ-ն նշում է, որ այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը, բայց թե ինչու են հանկարծ որոշել համանման կիրառություն ապահովել, նախագծում չի նշվում, ուստի կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում քնել-զարթնել են, որոշել են, որ ՀՀ-ում դրոշները միաչափ պիտի լինեն, բացօթյա տարածքներում՝ ավելի մեծ, փակ տարածքներում՝ 2 անգամ ավելի փոքր, ու, ըստ այդմ, օրենքում փոփոխություններ են նախատեսել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: