ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնել 3 փուլով

Կառավարությունն առաջարկում է համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնել 3 փուլով

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրապարակվող ձևաչափով՝ անկախ փորձագետների մասնակցությամբ քննարկեց Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Կառավարությունն առաջարկում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները, 2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք, նաև այն քաղաքացները, որոնք 2023 թ.-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

2024-ին հայտարարագիր պետք է ներկայացնեն նույն տարվա ընթացքում վարձու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները, պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք։

  • Կիսվել: