Կառավարության շենքի դիմաց հրմշտոց սկսվեց. Քաղաքացիներից մեկի վզից արյուն էր հոսում. լարվածությունը պահպանվում է
Կառավարության շենքի դիմաբ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց քաղաքացիների ու ոստիկանների միջեւ:
Քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»: Ակցիայի մասնակիցներից մեկը շիշ նետեց ոստիկանների ուղղությամբ, մեկ ուրիշը փորձում էր ցած նետել ոստիկանի գլխարկը: Ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքին:
Ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ վզի շրջանում վնասվածք է ստացել, արյուն էր հոսում:
Ավելի ուշ հրմշտոցը դադարեց, սակայն լարվածությունը պահպանվում է: