հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 50 հարց է, որից 47-ը չի զեկուցվում․ ուղիղ

Կառավարության նիստի օրակարգում 50 հարց է, որից 47-ը չի զեկուցվում․ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից 77-ը չի զեկուցվում, եւս 4 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին,

-              «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

-              20. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-              «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

-              «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքավորումներն առողջապահության նախարարությանն ամրացնելու, բժշկական սարքավորումներ նվիրաբերելու և անհատույց օգտագործման իրավունքով բժշկական սարքավորումներ հանձնելու մասին

-              Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում վարկերի կամ լիզինգի մարման ժամկետները երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին,

-              Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: