հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցը կունենա ջեռուցման լոկալ համակարգ

Կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցը կունենա ջեռուցման լոկալ համակարգ

Համայնքային այցի շրջանակում հյուրընկալվելով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում, ծանոթանալով իրականացված և նախատեսվող ծրագրերին՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր անմիջական աջակցություն ունենալ կրթօջախի՝ լոկալ ջեռուցման համակարգով ապահովման գործընթացին:
 
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետի անմիջական աջակցությամբ՝ կրթօջախի համար առաջնային կարևորություն ունեցող խնդրին լուծում է տրվել. կառավարության կողմից հատկացված դրամական միջոցներով շուտով կմեկնարկեն դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:

  • Կիսվել: