երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կառավարության անդամներին տոպրակներ հանձնեցին՝ իրենց վարքով օրինակ ծառայելու համար

Կառավարության անդամներին տոպրակներ հանձնեցին՝ իրենց վարքով օրինակ ծառայելու համար

2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներոմ վաճառողներին կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ոն նաև կառավարության անդամներին նվիրեց բազմակի օգտագործման տոպրակներ, որպեսզի վերջիններս իրենց վարքով օրինակ ծառայեն մյուս քաղաքացիների համար:

Փաշինյանի խոսքերով, կարգավորումը պետք է լինի 2022 թվականից․

«Լավ կլինի, եթե մենք մեր սեփական օրինակով հենց այսօրվանից աշատենք հնարավորինս քիչ օգտագործել այդ պլաստիկը, որը հետո հայտնվում է մեր ճանապարհների եզրերին՝ «զարդարելով» մեր միջավայրը: Այստեղ կա բնապահպանական խնդիր»:

Վարչապետը հիշեցրեց նաև, որ նախկինում հենց բազմակի օգտագործման տոպրակներ են օգտագործվել.
«Կարծում եմ, որ դրանք այսօր էլ պոպուլյար կլինեն, չնայած հիմա ընդունված չէ, որ հարևանը տեսնի, թե մյուս հարևանն ինչ է գնել»։

  • Կիսվել: