շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես տեսնում եմ ողբերգությունից հառնելու ճանապահը, կապիտուլյատները պետք է հեռանան. Սերժ Սարգսյան

Ես տեսնում եմ ողբերգությունից հառնելու ճանապահը, կապիտուլյատները պետք է հեռանան. Սերժ Սարգսյան

Այսօր ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի Արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե՝ դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ցավոք սրտի հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապահը, կապիտուլյատները պետք է հեռանան: 

Ժողովուրդը պետք է ընտրի պետականապետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին: Այլ ճանապարհ, այլընտրանք չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով իր դեմ քերական գործին Սարգսյանը նշեց․

«Երկու տարի առաջ սկսվեց, կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան: Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ: Այս ապօրինությունները 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը:

Եվ հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան, պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: