չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կանադայում ընդդիմությունը սկսում է Թրյուդոյի կառավարությանը հեռացնելու բանակցությունները

Կանադայում ընդդիմությունը սկսում է Թրյուդոյի կառավարությանը հեռացնելու բանակցությունները

Կանադայում պատգամավոր Իվ-Ֆրանսուա Բլանշեն հայտարարել է, որ իր կուսակցությունը բանակցություններ է սկսում ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը հեռացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք բանակցում ենք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի կառավարությունը տապալվի»,- լրագրողներին ասել է Բլանշը։

Հարցումները ցույց են տալիս, որ Թրյուդոյի կառավարությանը դեմ են գնաճի պատճառով, մինչդեռ ընդդիմադիր Պահպանողական կուսակցության աջակցությունն աճում է:

  • Կիսվել: