կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ Փաշինյան

Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ Փաշինյան

Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքան ինձ զեկուցել են ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը: Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն արդեն նրան ձերբակալել է, ես գիտեմ այդ մարդու անուն, ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը:  Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որ դեռ պետք է մեղքն ապացուցվի»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Բայց ես ուզում եմ, որ թացը չորի հետ չխառնենք: Եղել են տեսարաններ պատերազմի ընթացքում համացանցում տարածված, որ ես մինչեւ էսօր դա չեմ կարողանում հասկանալ: Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, երբ ամբողջական զորամասը զենք-զինամթերքով լիքը, լիքը պահեստներով եւ ամբողջությամբ լքված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է ստանանք: Ինչքան քիչ էմոցիոնալ վիճակում դրան գնանք, այնքան ավելի լավ»:

  • Կիսվել: