ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին

Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին

Երեկ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, թե սահմանը կարող է անցնել գյուղի կենտրոնով: Այս մասին, այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի և Կիրանցի բնակիչների հանդիպումից հետո իր հնչեցրած մտքերին։

Նա ասաց, որ խոսքը ոչ թե աշխարհագրական կենտրոնի մասին է, այլ  պատմական: «Գեղամ Նազարյանը երբեք չի ստում, գյուղի կենտրոնն այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, դպրոցը, կալն ու գրասենյակը»,-ասաց նա։

Պատգամավորը հայտարարեց, որ չի կարելի հոգեբանական կտտանքների ենթարկել մարդկանց, որոնք տասնամյակներ ապրել են սահմանում և պահել այն։

«Գյուղի բնակիչների օրինական պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը»,-ասաց Նազարյանը։

Նա հայտարարեց, որ կիրանցեցիները պահանջում են, որ ՀՀ-ի տարածքից ոչ մի քմ  չհանձնվի, որովհետև մտավախություն ունեն, որ նույնիսկ խորհրդային տարիներից կադաստրով իրենց պատկանող հողերը կարող են հանձնվել։

Անդրադառնալով իրեն ստի մեջ մեղադրելուն՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց. «Երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի նոր գրասենյակը պետք է լինի Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում, ես գրեցի. «Շատ ուրախ եմ, որովհետև, կարծես թե ՔՊ-ի գործերը լավացել են և իրենք նոր գրասենյակ ունեն»։ Դրան հաջորդեց տաղանդավոր քաղաքական գործիչ, այսօր՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հուզառատ գրառումն այն մասին, թե Գեղամ Նազարյանը ստում է և  նման ոչ մի բան չկա։ Մեկ օր հետո ինքն այնտեղ նիստի էր մասնակցում, հետո ներողություն էլ չխնդրեց։ Այսքանը ստի մասին»։

  • Կիսվել: