ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ջոնսոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում քննարկել է Զապորոժյեի ԱԷԿ-ի իրադրությունը

Ջոնսոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում քննարկել է Զապորոժյեի ԱԷԿ-ի իրադրությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

 

«Վարչապետը [Ջոնսոնը] Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ վաղ առավոտյան խոսել է Զապորոժյեի ԱԷԿ-ում իրավիճակի լրջության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանատանը նաև հավելել են, որ Ջոնսոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել առաջիկա ժամերին ՝ տվյալ միջադեպը քննարկելու համար:

Նշենք, որ ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է անմիջապես ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մասին պնդումները: Գերատեսչության տվյալներով ՝ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։

Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշորագույնն է Եվրոպայում։

  • Կիսվել: