կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, այս մասին InfoPort.am-ին  հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», - նշեց Ալթունյանը։

ՊԲ նախկին հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ. վերականգնողական արձակուրդում է։

 

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

  • Կիսվել: