հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Իտալիայի նախագահը պարգևատրել է Արայիկ Հարությունյանին

Իտալիայի նախագահը պարգևատրել է Արայիկ Հարությունյանին

Իտալիայի նախագահը պարգևատրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին վերջինս հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Ցանկանում եմ տեղեկացնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել եմ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով:

Շնորհակալություն, մեծ պատիվ է արժանանալ նման շքանշանի՛՛,-նշել է Հարությունյանը:

  • Կիսվել: