չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իսկ ոտքով քայլե՞նք. Մհեր Գրիգորյանը ծառայողական մեքենաներից հրաժարվելու մասին

Իսկ ոտքով քայլե՞նք. Մհեր Գրիգորյանը ծառայողական մեքենաներից հրաժարվելու մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ ծառայողական մեքենաներից հրաժարվելը ճիշտ գաղափար է։ Այսպիտի տեսակատե ա «Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

 «Իսկ ոտքով քայլե՞նք: Իրականության մեջ ես հաճույքով կքայլեմ, դրան էլ դեմ չեմ, բայց ամեն դեպքում բերեք մեքենայի ֆունկցիան չգերագնահատենք: Ինչ եք ուզում, որ ոտքո՞վ գնամ էստեղից, գնանք միասին: Բայց չեմ կարծում, որ դա արդյունավետ է, այդ թվում ձեզ համար»,- ասաց նա՝ հակադարձելով լրագրողների պնդումներին, թե գործող իշխանությունը նախկինում մշտապես խոսում էր ծառայողական մեքենաների կրճատման մասին, սակայն այսօր դրանք շատ-շատ եւ եւ ահռելի ծախսեր են արվում:

Դիտարկմանը, որ երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, գրել էր, որ Դանիայի խորհրդարանում ընդամենը մեկ ծառայողական մեքենա կա, իսկ ընդհանուր Դանիայում՝ 23 մեքենա, նա արձագանքեց. «Ես անկեղծ ասած, չեմ եղել Դանիայում, բայց որ գնամ, մի հատ ուշադիր կնայեմ: Եթե իրոք այդ երկրում մեկ մեքենա է, դա իհարկե, ունիկալ բան է»:

Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի պնդմանը, թե 2022 թվականի բյուջեով ծառայողական մեքենաների թիվը 10-ով ավելացել է. «Չի կարող այդպիսի բան լինել: Հանրային բարեփոխումների գործընթացում նախարարությունների եւ պետական մարմինների թիվը կրճատվել եւ կրճատման միտում ունի: Սա առնվազն նշանակում է, որ մեքենաների թիվը պետք է նվազի: Ինքս անկեղծ չեմ էլ հաշվել, որովհետեւ դա տենց շատ էական չեմ հարամում այսօրվա խնդիրների շարքում: Բայց հաստատ մեքենաների թիվը կրճատվել է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանն ո՞վ է ներկայացնելու, նա պատասխանեց, որ այս պահին դեռ նման որոշում չկա:

  • Կիսվել: