երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իսկ որտե՞ղ էր Իլհամ Ալիեւը

Իսկ որտե՞ղ էր Իլհամ Ալիեւը

Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերն այսպիսի գրառում է արել. ,,2016թ. ռումինական մամուլում տեսանյութ է տարածվել այդ երկրում այն ժամանակ Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլդար Հասանովի եւ Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների համագործակցության մասին:

Հետագայում այդ մասին հրապարակում է եղել նաեւ ադրբեջանական մամուլում: Միջազգային ասպարեզում Ադրբեջանի թիվ մեկ բարեկամ երկրի՝ Թուրքիայի թիվ մեկ թշնամու՝ ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցել կարող էր միայն Էլդար Հասանովի նման կոռումպացված եւ անարգ մարդը,,:

Սա չափազանց ուշագրավ է, որովհետեւ որեւէ երկրի որեւէ երկրում դեսպանը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել՝ ում հետ եւ ինչ ձեւաչափով է հարաբերվում, առավել եւս՝ համագործակցում: Մանավանդ որ նա գտնվում է եւ նշանակող եւ հյուրընկալ երկրի հատուկ ծառայությունների մշտական վերահսկողության տակ:

Ռումինիայում Ադրբեջանի դեսպան Հասանովի շփումները Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ չէին կարող դուրս մնալ ռումինական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրությունից: Ավելին, եթե այդ շփումների մասին գրել է ռումինական եւ ադրբեջանական մամուլը, ապա որտե՞ղ էր դեսպանին նշանակողը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչու՞ բացատրություն չի պահանջել, ինչու՞ դիվանագիտական ծառայությունից ետ չի կանչել, չի պաշտոնազրկել: Ստացվում է, որ Էրդողանի թիկունքում Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցել է հենց ինքը՝ Իլհամ Ալիեւը, որ չնայած Անկարայի համառ պնդումներին՝ մինչ այդժմ Քրդական բանվորական կուսակցությունը չի ճանաչել որպես ահաբեկչական կառույց:

Ասում են՝ ժամանակին Քրդական բանվորական կուսակցության ստեղծմանը մեծ ծառայություն է մատուցել խորհրդային ՊԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալական ցանցի անդամ Հեյդար Ալիեւը:

 

  • Կիսվել: