երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդաանական ընտրություններ․ Փաշինյան

Իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդաանական ընտրություններ․ Փաշինյան

Ինձ համար զարմանալի կերպով առնվազն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ առաջարկը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Կա շատ հստակ մի բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու հնարավորությունից և լծակներից ու իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն։

Հետևաբար իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդաանական ընտրությոններ:

Ես ավելին ասեմ՝ եթե քաղաքական ուժը, կամ ուժերը հայտարարում են, թե այդպիսի կարծիք չունեն, որ իշխանությունը կկեղծի ընտրությունները, բայց «ոչ» են ասում արտահերթ խորհրդանական ընտրություններին, նշանակում է, որ այդ ուժերն այս գլխից արձանագրում են իրենց պարտությունն այդ ընտրություններում», ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ առաջարկը կա, քննարկումները շարունակվում են.

«Մենք չենք ստեղծել իրավիճակ, որ գան ասեն դեմ են ու մենք թեման փակենք: Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկել այդ օրակարգը»:

 

 

  • Կիսվել: