շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իշխանությունը հակապետական գործունեություն է ծավալում, միակողմանի զիջման ճանապարհն է բռնել. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը հակապետական գործունեություն է ծավալում, միակողմանի զիջման ճանապարհն է բռնել. Տիգրան Աբրահամյան

Իշխանություններն իրենց հակապետական գործունեության շրջանակներում իրականացնում է մի  գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ ՀՀ օրենսդրությանը: Այս մասին, այսօր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ակնհայտորեն բռնել են միակողմանի զիջումների ճանապարհը: Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ տեղեկություններ կան, որ իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել որոշ մարդկանց վրա՝ սպառնալով աշխատանքից ազատել և իրավիճակը հասցրել են բախման։

Աբրահամյանն ասաց, որ ժողովուրդն ընդամենը պահանջում է, որ ցանկացած իշխանություն սահմանազատման գործընթացին մոտենա օրենքի տառին համապատասխան։

«Սա ակնհայտորեն բանակցային գործընթացի մեջ չի տեղավորվում։ Միանշանակ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ իշխանություններն հողերը հանձնելու՝ իր կողմից բազմիցս արած գործընթացի մեջ է»,-հայտարարեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ որևէ մեկին հայտնի չէ, թե դեմարկացիայի այս գործընթացն ինչ քարտեզների հիման վրա են գնում։

«1984-88 թվականին կան ընդունված արձանագրություններ, բայց դրանք որևէ ձևով չեն արծարծվում, որովհետև Ադրբեջանը ներկայացրել է իր տարբերակը և այդ տարբերակի դեմ որևէ բան կարծես թե չի կիրառվում»,-ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:

Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։

  • Կիսվել: